17:22  ,  29 հուլիսի, 2012

Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչ. Չորս տարվա աշխատանքն ընկավ ջուրը

Հովհաննես Դավթյանի գոտեմարտերի ժամանակ եղան խանգարող հանգամանքներ, որոնք շատերը չնկատեցին։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 60 կգ քաշային կարգում օլիմպիական մրցաշարի 7-րդ տեղը գրաված Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչ Կարեն Սիմոնյանը։

«Հովհաննես Դավթյանից սպասելիքները մեծ էին եւ նա իզորու էր մեդալ նվաճել։
Խանգարող հանգամանքներ եղան, որոնք գուցե շատերը չնկատեցին, բայց ես որպես մասնագետ տեսա։ Մրցավարական գործոնի մասին եմ։ Թե քառորդ եզրափակիչում,  թե բրոնզե մեդալի համար առաջին գոտեմարում Դավթյանը կատարեց գցումներ, որոնք պետք է  գնահատվեին «յուկո» գնահատականով, բայց դա տեղի չունեցավ։ Դրան հակառակ մեր մարզիկին անհիմն ցույց տվեցին երկրորրդ զգուշացումը, որը միավոր տվեց մրցակցին եւ Դավթյանը պարտվեց։

Ամեն դեպքում 7-րդ տեղը վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանի ոչ մի ձյուդոիստ երբեք հաջողության չի հասել։ Եթե չլինեին նշածս գործոնները, ապա Հովհաննեսն իզորու կլիներ մեդալ նվաճել։

Մի քանի սխալ որոշմամբ քառամյա ցիկլի ամբողջ աշխատքն ընկավ ջուրը»,- նշեց Հայաստանի վաստակավոր մարզիչ Կարեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին պայքարից դուրս մնաց 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, որը պարտվեց 1/8 եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով