15:12  ,  29 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Ձյուդոիստները մեդալ չպարգեւեցին Հայաստանին

Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Նազարյանը դուրս մնաց Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարից:

66 կգ քաշային Նազարյանը 1/16 եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ Նոր Գվինեան ներկայացնող Ռայմոնդ Օվինուի նկատմամբ, սակայն 1/8 եզրափակիչում հայ ձյուդոիստը պարտվեց լեհ Պավել Զագրոդնիկին: Արմեն Նազարյանը դուրս մնաց մեդալների համար պայքարից: 

Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգում հանդես եկած Հովհաննես Դավթյանը պարտվել էր քառորդ եզրափակիչում՝ անհաջող հանդես գալով նաեւ բրոնզե մեդալի համար առաջին գոտեմարտում

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով