02:18  ,  29 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Ալբերտ Ազարյանին արգելել են լինել Հայաստանի դրոշակակիրը

Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի կազմակերպիչները տարիքային սահմանափակման պատճառով արգելել են 83-ամյա Ալբերտ Ազարյանին լինել Հայաստանի դրոշակակիրը բացման հանդիսավոր արարողությունում:

Դեռեւս ամիսներ առաջ  Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության նախարարության,  Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարության որոշմամբ, Լոնդոնում Հայաստանի դրոշակակիրը պետք է լիներ մարմնամարզության օլիմպիական եռակի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը: Սակայն Հայաստանում անակնկալի եկան, երբ նրա փոխարեն դրոշը տարավ հայկական թաեքվոնդոյի պատմության մեջ առաջին անգամ օլիմպիական ուղեգիր նվաճած Արման Երեմյանը:

Հիշեցնենք, որ Ալբերտ Ազարյանը Հայաստանի դրոշակակիրն էր 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում: Չորս տարի առաջ Հայաստանը նվաճեց վեց բրոնզե մեդալ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով