01:34  ,  29 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Անդրանիկ Հակոբյանը դուրս մնաց պայքարից

Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության միակ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանն անհաջող մեկնարկեց 75 կգ քաշայինների մրցաշարում:

1/32 եզրափակիչում Անդրանիկ Հակոբյանը պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Տարել Գաուշային եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Առաջին ռաունդում հայ բռցքամարտիկը հաղթեց 4:3 հաշվով, իսկ երկրորդ ռաունդն ավարտվեց ոչ ոքի՝ 4:4: Երրորդ՝ վճռորոշ ռաունդը նույնպես անցավ հավասար պայքարում, սակայն մենամարտի ավարտից վայրկյաններ առաջ Հակոբյանը մի քանի ուժգին հարվածներ բաց թողեց՝ հայտնվելով ռինգի հատակին: Ամերկացի բռնցքամարտիկը հաղթեց նոկաուտով:

Տարել Գաուշայիի հաջորդ մրցակիցը կլինի Դանաբեկ Սուժանով (Ղազախստան) – Վիյենդեր (Հնդկաստան) զույգի հաղթողը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով