00:27  ,  29 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Օրվա բոլոր տիտղոսակիրները

Ավարտվեց Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի առաջին օրվա մեդալային ծրագիրը: վիճարկվում է 12 տիտղոս։ Հայաստանի մարզիկներին հրաձիգ Նորայր Բախտամյանը օդամուղ ատրճանակի 10 մետր մրցաձեւի որակավորման փուլում գրավեց 16-րդ տեղը եւ դուրս չեկավ եզրափակիչ։ Նորայր Բախտամյանը օգոստոսի 5-ին կմրցի 50 մետրում։

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նախնական առաջին փուլում բոլոր գործիքների հանրագումարում գրավեց 8-րդ տեղը եւ պայքարը կշարունակի որակավորման երկրորդ փուլում։

60 կգ քաշային ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը պարտվեց քառորդ եզրափակիչում, այնուհետեւ բրոնզե մեդալի համար առաջին գոտեմարտում եւս պարտություն կրեց։

Մի քանի րոպեից ռինգ դուրս կգա Խաղերում Հայաստանի միակ բռնցքամարտիկ, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը։


30-րդ Օլիմպիական խաղեր

Հուլիսի 28

12 տիտղոս

Հրաձգություն, կանայք, օդամուղ հրացան, 10 մետր

1. Ի Սիլին (Չինաստան)
2. Սիլվյա Բոգացկա (Լեհաստան)
3. Յու Դան (Չինաստան)

Հրաձգություն, տղամարդիկ, օդամուղ ատրճանակ, 10 մետր

1. Չին Չժոն Օ (Հարավային Կորեա)
2. Լուկա Տեսկոնի (Իտալիա)
3. Անդրիա Զլատիչ (Խորվաթիա)

Ծանրամարտ, կանայք, 48 կգ

1. Վան Մինցզյուան (Չինաստան)
2. Հիրոմի Միյակե (Ճապոնիա)
3. Ռյան Չուն Հվա (Հյուսիսային Կորեա)

Խճուղային հեծանվավազք, տղամարդիկ, խմբային

1. Ալեքսանդր Վինոկուրով (Ղազախստան) 
2. Ռիգոբերտո Ուրան (Կոլումբիա)
3. Ալեքսանդր Քրիստոֆ (Նորվեգիա)

Ձյուդո, տղամարդիկ, 60 կգ

1. Արսեն Գալստյան (Ռուսաստան)
2. Հիրոակի Հիրաոկա (Ճապոնիա)
3. Ֆելիպե Կիտադաի (Բրազիլիա)
3. Ռիշոդ Սոբիրով (Ուզբեկստան)

Ձյուդո, կանայք, 48 կգ

1. Սարա Մենեզես (Բրազիլիա)
2. Ալինա Դումիտրու (Ռումինիա)
3. Շարլին վան Սնիկ (Բելգիա)
4. Էվա Չեռնովիցկի (Հունգարիա)

Նետաձգություն, տղամարդիկ, թիմային պայքար

Իտալիա
ԱՄՆ
Հարավային Կորեա

Սուսերամարտ, կանայք, ճկասուսեր

Էլիզա Դի Ֆրանչիսկա (Իտալիա)

Արիաննա Էրիգո (Իտալիա)

Վալենտինա Վեցալի (Իտալիա)

Լող

Տղամարդիկ, համալիր լող, 400 մետր

1. Ռայան Լոխտե (ԱՄՆ) - 4.05,18

2. Տիագո Պերեյրա (Բրազիլիա) -4.08,86

3. Կոսուկե Խագանո (Ճապոնիա) - 4.08,94

4. Մայքլ Ֆելպս (ԱՄՆ) - 4.09,28

Տղամարդիկ, ազատ ոճ, 400 մետր

1. Յանգ Սուն (Չինաստան)՝ 3։40.14

2. Թեհվան Պարկ (Հարավային Կորեա)՝ 3։42.06

3. Պետեր Վանդերկայ (ԱՄՆ)՝ 3։44.69

Կանայք, համալիր լող, 400 մետր

1. Յե Շիվեն (Չինաստան) - 4:28.43

2. Էլիզաբեթ Բեյսել (ԱՄՆ) - 4:31.27

3. Լի Խուանու (Չինաստան) - 4:32.91

Կանայք, ազատ ոճ, 4х100 մետր

Ավստրալիա` 3:33.15 - օլիմպիական ռեկորդ

Նիդերլանդներ` 3:33.79

ԱՄՆ` 3:34.24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով