11:10  ,  11 օգոստոսի, 2017

Պետր Չեխը` հոկեյի դարպասապահի դերում

Լոնդոնի «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը մասնակցել է հոկեյի խաղի, որը նվիրված է եղել չեխ լեգենդար հոկեյիստ Մարտին Գավլանին: Մարտին Գավլանը Հոկեյի ազգային լիգայում (NHL) անցկացրել է 15 տարի եւ խաղացել 6 ակումբներում:

Չեխական Բրնոյում կայացած խաղում Պետր Չեխը հանդես է եկել որպես դարպասապահ եւ բաց թողել 3 գոլ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին մեկնարկում է Անգլիայի Պրեմյեր լիգան, որի առաջին խաղում «Արսենալը» կընդունի «Լեսթերին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում