12:53  ,  21 հուլիսի, 2012

Սյուզան Մուրադյանը՝ Լիբանանի չեմպիոն

Սյուզան Մուրադյանը դարձել է շախմատի Լիբանանի կանանց առաջնություն հաղթող:

Բեյրութում կայացած մրցաշարում հայ շախմատիստը հինգ հնարավորից վաստակել է 4,5 միավոր՝ միանձնյա գլխավորելով աղյուսակը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սյուզան Մուրադյանի քույրը՝ միջազգային վարպետ Քնարիկ Մուրադյանը, որը վաստակել է չորս միավոր, տեղեկացնում է armchess.am-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում