16:06  ,  2 հունիսի, 2017

Մահացել է Մարադոնայի ձեռքով գոլն արձանագրած եզրային մրցավարը

81 տարեկանում մահացել է բուլղարացի նախկին մրցավար Բոգդան Դոչեւը, հայտնում է Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

Մահվան պատճառները չեն նշվում։ Դոչեւը ֆուտբոլային աշխարհում հայտնի էր դարձել Անգլիայի եւ Արգենտինայի հավաքականների միջեւ աշխարհի 1986թ. առաջնության քառորդ եզրափակիչի խաղում, որում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խփել էր ձեռքով գոլ։ Այդ խաղում հենց Դոչեւն էր կատարում եզրային մրցավարի պարտականությունները եւ հենց նա էր գլխավոր մրցավար Ալի Բենասերին փոխանցել արձանագրել գոլը։ Այդ սկանդալային միջադեպից հետո Բոգդան Դոչեւն ավարտել էր մրցավարի կարիերան։

Հիշեցնենք, որ ԱԱ-1986-ի սկանդալային խաղում արգենտինացիները 2:1 հաշվով հաղթել էին անգլիացիներին, իսկ հետո նվաճել էին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ավելի ուշ Մարադոնայի այդ գոլը ստացել էր «Աստծո ձեռք» անվանումը: Հանդիպման գլխավոր մրցավար Ալի Բենասերն էլ այդ միջադեպից հետո զրկվել էր միջազգային մրցաշարերում խաղեր սպասարկելու հնարավորությունից: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում