15:59  ,  19 հուլիսի, 2012

«Լիվերպուլը» պատրաստ է 25 միլիոն եվրոյով վաճառել Քերոլին

«Լիվերպուլը» պատրաստ է վաճառել Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Էնդի Քերոլին: 23-ամյա ռմբարկուին ձեռք բերելու համար պետք է անգլիական ակումբին վճարել 25 միլիոն եվրո, հաղորդում է Sport 360-ը:

Հիշեցնենք, որ 2011 թվականին Քերոլի տրանսֆերն իրականացնելու համար «Լիվերպուլը» «Նյուքասլին» վճարել էր 45 միլիոն եվրո:

Անգլիական ակումբը ցանկանում է վաճառել Քերոլին, որպեսզի ձեռք բերի Լոնդոնի «Ֆուլհեմի» ամերիկացի հարձակողական ոճի կիսապաշտպան Կլինտ Դեմպսիին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս