14:03  ,  19 հուլիսի, 2012

«Советский Спорт». Մանոյանը պայմանագիր կկնքի «Կուբանի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը մոտ օրերս պաշտոնապես կդառնա Կրասնոդարի «Կուբանի» խաղացող, գրում է «Советский Спорт»-ը:

Այս օրերին 22-ամյա Մանոյանը փորձաշրջան է անցնում ռուսական ակումբում: Նա «Կուբանի» հետ պայմանագիր կկնքի բուժզննում անցնելուց հետո:

Հաղորդվում է նաեւ, որ «Կուբանը» ձեռք է բերել Սենեգալի ազգային հավաքականի եւ իսպանական «Օսասունայի» հարձակվող Իբրահիմ Բալդեին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Փյունիկից» հեռացել էին նաեւ Հայաստանի հավաքականի խաղացողներ Էդգար Մալաքյանն ու Արտակ Եդիգարյանը: Մալաքյանը տեղափոխվել էր Պլզենի «Վիկտորիա», իսկ Եդիգարյանը կարիերան կշարունակի Դոնեցկի «Մետալուրգում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով