10:30  ,  19 հուլիսի, 2012

Մեսի. Ոչինչ չունեմ ասելու Ռոնալդուի խոսքերի եւ երկրպագուների վարքի վերաբերյալ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերին եւ որոշ երկրպագուների դրսեւորած վարքին:

Հիշեցնենք, որ շատ երկրպագուներ Արքայական ակումբի եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ հաճախ վանկարկում են Մեսիի անունը: Այդ կերպ նրանք ցանկանում են զայրացնել Ռոնալդուին եւ ցույց տալ, որ պորտուգալացին զիջում է Մեսիին:

Նախորդ անգամ նման միջադեպ տեղի է ունեցել Եվրո-2012-ի խմբային մրցաշարի ժամանակ: Այդ կապակցությամբ Ռոնալդուն հայտարարել էր, որ նախորդ տարի Մեսին Արգենտինայի հավաքականի հետ դուրս էր մնացել Ամերիկայի Գավաթի խաղարկությունից, իսկ պորտուգալացինեը փլեյ-օֆֆի ուղեգիր են ձեռք բերել:

«Ոչինչ չունեմ ասելու այդ միջադեպի կապակցությամբ: Ես չեմ կարող կառավարել երկրպագուներին: Միայն կարող եմ ասել, որ շարունակում եմ անդադար մարզվել եւ փորձում եմ ավելի կատարելագործել խաղային որակներս»,- Մեսիի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս