10:14  ,  8 մարտի, 2012

Գվարդիոլա. Մեսին ֆուտբոլային պատմության լավագույն խաղացողն է

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բարսելոնա» - «Բայեր» (7:1) խաղից հետո կատալոնացիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ Լիոնել Մեսին լավագույն խաղացողն է ֆուտբոլի պատմության մեջ: Արգենտինացու ռմարկուական նվաճումները Գվարդիոլան որակել է «անհավանական»:

«Հավատացեք, որ մեկ խաղում հինգ գնդակ խփելը հեշտ չէ: Ես միշտ հպարտությամբ կարող եմ ասել. «Ժամանակին ես մարզել եմ Մեսիին»: Յոթ մրցաշրջանում նա խփել է 228 գնդակ: Դա անհավանական է: Նա ընդամենը 24 տարեկան է: Նա բացառիկ է: Այսօր նա պենտա-տրիկ արեց: Մեր թիմում հավաքված են հրաշալի վարպետներ: Բայց Մեսսիի նման ֆուտբոլիստի աշխարհը դեռ չէր տեսել եւ չի տեսնի», - Գվարդիոլային խոսքը մեջբերում է Marca-ն:

«Բայերի» հետ խաղում Մեսին, խփելով հինգ գնդակ, սահմանեց Չեմպիոնների լիգայի ռեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում