14:51  ,  18 հուլիսի, 2012

Պլատինին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահին

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ֆուտբոլի 2012թ. Եվրոպայի առաջնության հանդիպումների անցկացման համար շնորհակալական նամակ է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին:

«ՈւԵՖԱ-ի գործկոմի եւ իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուկրաինային Եվրո-2012-ի հանդիպումները բարձր մակարդակով անցկացնելու համար: Հուսով եմ, որ Եվրոպայի ավարտված առաջնությունը կմնա ուկրաինացիների հիշողության մեջ եւ խթան կհանդիսանա Ուկրաինայում սպորտի զարգացման գործընթացում»,- նշված է Պլատինիի նամակում, հաղորդում է Чемпионат.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս