22:35  ,  17 հուլիսի, 2012

«Գազպրոմը»՝ «Չելսիի» գործընկեր

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դարձել է Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական գործընկերը։

Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքել։

«Մեր ակումբի համար «Գազպրոմը» իդեալական գործընկեր է։ «Չելսիի» երկրպագուների ցանցն ամբողջ աշխարհում թույլ կտա «Գազպրոմին» ընդլայնել գործունեությունը Եվրոպայում եւ Ասիայում, իսկ մենք մեր հերթին կկարողանանք օգուտ ստանալ կորպորատիվ սոցիալական ծրագրերի զարգացումից։ «Գազպրոմի» հետ գործընկերությունը վկայում է մեր ակումբի աճող գրավչության մասին»,- «Չելսիի» գործադիր տնօրեն Ռոն Գուրլեի խոսքը մեջբերում է «Р-Спорт»-ը։

Նշենք, որ «Գազպրոմն» առաջիկա երեք տարիներին կլինի Չեմպիոնների լիգայի եւ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հովանավորը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով