12:49  ,  17 հուլիսի, 2012

Իբրահիմովիչը կդառնա Ֆրանսիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ժամանել է Փարիզ՝ Ֆրանսիայի փոխչեմպիոն «Պարի Սեն Ժերմենի» հետ պայմանագիր կնքելու համար։

La Gazzetta dello Sport-ը գրում է, որ Շվեդիայի ազգային հավաքականի առաջատարը ֆրանսիական ակումբի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձով։ 30-ամյա հարձակվողը կդառնա Ֆրանսիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիտը։

Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռոյալան ավելի վաղ հայտարարել էր, որ կողմերին մնում է համաձայնեցնել պայմանագիր որոշ կետեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս