09:18  ,  17 հուլիսի, 2012

Իկեր Կասիլյաս. Հանուն ֆուտբոլի ես երբեք ոչինչ չեմ զոհաբերել

Հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի, եւ ես կկարողանամ խաղալ մինչեւ 37 տարեկան, ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը, փոխանցում է Marca-ն:

«Ֆուտբոլն ինձ շատ բան է սովորեցրել, օրինակ` օգտակար դասեր քաղել պարտություններից: Հանուն ֆուտբոլի ես երբեք ոչինչ չեմ զոհաբերել, թեեւ այն, ըստ էության, տվել է այն ամենը, ինչ ես այժմ ունեմ: Այդ պատճառով ես ոչնչից բողոքել չեմ կարող: Հուսով եմ, որ ամեն ամեն ինչ լավ կլինի, եւ ես կկարողանամ խաղալ մինչեւ 37 տարեկան»,- ասել է Իկեր Կասիլյասը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս