22:22  ,  16 հուլիսի, 2012

«Բարսելոնան» պայմանագիր կնքեց 9-ամյա իռլանդացու հետ

Գիլսենանը կշարունակի ֆուտբոլային ուսումը կատալոնական ակումբի մանկապատանեկան ակադեմիայում։ Գիլսենանը հաղթել է 400 երեխաների պայքարում։ Եզրափակիչին մասնակցել են 16 լավագույնները։ Իռլանդացի կիսապաշտպանը քննության խաղում աչքի է ընկել 7 գոլերով եւ արժանացել է «Բարսելոնայի» հրավերին, գրում է The Irish Sun-ը։

Ընտանիքի հետ Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխված երեխային անվանում են «իռլանդական Մեսի»։ Նա բնակվել է Ավստրալիայում եւ ունեցել է Լոնդոնի «Տոտենհեմ» տեղափոխվելու տարբերակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով