22:02  ,  16 հուլիսի, 2012

Իկեր Կասիլյասի նոր ձեռնոցները

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հուլիսի 16-ին ներկայացրել է նոր ձեռնոցները, որոնցով հանդես կգա նոր մրցաշրջանում։

Կասիլյասը լուսանկարը տեղադրել է Facebook-ի իր էջում եւ հարցրել է այցելուների կարծիքը։
Adidas Football-ն այդ ձեռնոցները պատրաստել է հատուկ Կասիլյասի համար՝ հաշվի առնելով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի ցանկությունները։

Adidas-ի հետ պայմանագիր Կասիլյասը կնքել է անցած մրցաշրջանում։ Նախքան այդ դարպասապահը պայմանագիր ուներ Reebok-ի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով