21:52  ,  16 հուլիսի, 2012

Իտալացի ֆուտբոլիստները՝ դատախազությունում

Իտալական ֆուտբոլի կոռուպցիոն սկանդալը շարունակվում է։
Հուլիսի 16-ին իտալական դատախազությունը հարցաքննել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Դոմենիկո Կրիշիտոյին։ Հարցաքննությունը տեւել է 1,5 ժամ։

Նրան կասկածում են պայմանավորված հանդիպման մասնակից լինելու մեջ։ Խոսքը 2011թ. մայիսի կայացած «Ջենովա» - «Լացիո» հանդիպման մասին է։ Այդ խաղում «Լացիոն» հաղթել է 4։2 հաշվով։ Կրիշիտոն հանդես է եկել «Ջենովայում», հաղորդում է La Gazetta Dello Sport-ը։

Գործում ներգրավված է ավելի քան 50 կասկածյալ, այդ թվում «Ինտերի» պաշտան Անդրեա Ռանոկյան եւ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը 2011-ի մայիսին «Սիենայի» մարզիչն էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս