10:23  ,  16 հուլիսի, 2012

Մարադոնան 17 միլիոն եվրո է պահանջում «Ալ Վասլից»

Դուբայի «Ալ Վասլ» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան թիմից պահանջում է 17 միլիոն եվրո։ Պայմանագիրը մինչեւ վերջ կատարելու դեպքում ակումբը հենց այդքան պետք է վճարեր լեգենդար արգենտինացուն։

«Ալ Վասլի» հետ Մարադոնան պայմանագիր ուներ մինչեւ 2013 թվականը, սակայն ակումբի ղեկավարությունը որոշեց պաշտոնանկ անել նրան, քանի որ թիմը երկրի առաջնությունում գրավեց 8-րդ տեղը, հաղորդում է Diez.hn.

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով