15:40  ,  15 հուլիսի, 2012

Բալոտելիի մայրն ընդունվել է աշխատանքի՝ որպես հավաքարար

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի կենսաբանական մայրը՝ Ռոզա Բարվան, Մանչեսթերի գրասենյակներից մեկում ընդունվել է աշխատանքի՝ որպես հավաքարար: Ռոզա Բարվան կաշխատի վեց ֆունտ ժամավճարով:

Ինչպես հայտնի է, Բալոտելին ծնվել է գանացի աղքատ գաղթականների ընտանիքում: Նրա ծնողներն են Թոմաս եւ Ռոզա Բարվաները: Երկու տարեկանում Բալոտելին իտալական կառավարության պնդմամբ հանձնվել է իտալական հարուստ ընտանիքի խնամակալությանը:

Հիմա Մարիոյի շաբաթական աշխատավարձը կազմում է 120 հազար ֆունտ ստերլինգ: Նա ունի շքեղ առանձնատում Մանչեսթերում եւ վարում է Bentley Continental GT ավտոմեքենա:

Լրիվ այլ պայմաններում է ապրում Բալոտելիի կենսաբանական մայրը: Ռոզա Բարվան իր դստեր հետ Իտալիայից ժամանել է Մանչեսթեր՝ որդուն մոտ գտնվելու համար: Սակայն Մարիոն հազվադեպ է հանդիպում մորը, որն ապրում է նույն քաղաքում: Հիմա Ռոզա Բարվան լվանում է Մանչեսթերի գրասենյակներից մեկի հատակը, եւ աշխատանքի է գնում ավտոբուսով, գրում է Daily Mirror-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով