12:27  ,  14 հուլիսի, 2012

Դեֆոն կհեռանա «Տոտենհեմից»

Լոնդոնի «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը մտածում է Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Ջերմեյն Դեֆոյի ծառայություններից հրաժարվելու մասին, հաղորդում է Goal.com-ը:

Անգլիական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ 29-ամյա հարձակվողը տեղափոխվելու է «Քուինզ Պարկ Ռեյնջերս» կամ Անգլիայի պրեմյեր լիգա վերադարձած «Ռեդինգ»: Դեֆոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է ութ միլիոն ֆունտ ստերլինգ:

Անգլիայի ավարտված առաջնությունում Դեֆոն մասնակցել է 25 խաղի, դարձել է 11 գոլի հեղինակ: Նա 2009 թվականին անգլիական «Պորթսմուտից» է տեղափոխվել «Տոտենհեմ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում