09:14  ,  14 հուլիսի, 2012

Արշավին. Կապելոն նշանակվել է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն նշանակվել է ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքկանի գլխավոր մարզիչ: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինի պաշտոնական կայքը:

«Ռուսաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ. դա Ֆաբիո Կապելոն է: Հաջողություն ենք մաղթում նրան նոր պաշտոնում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Советский спорт»-ը հայտնել էր, որ 66-ամյա մասնագետն առաջիկայում երկու տարվա պայմանագիր կկնքի Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս