20:41  ,  13 հուլիսի, 2012

Կապելոն երկու տարվա պայմանագիր կկնքի Ռուսաստանի հավաքականի հետ

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն առաջիկայում կզբաղեցնի ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը, գրում է «Советский спорт»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 66-ամյա մարզիչը երկու տարվա պայմանագիր կկնքի Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) հետ: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դոն Ֆաբիոն Ռուսաստանի ֆուտբոլային միությունից ակնկալում է չորս տարվա պայմանագիր եւ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ:

Հուլիսի 12-ին Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել էր, որ ՌՖՄ-ն Մոսկվայում բանակցություններ է վարել Կապելոյի հետ: Նախնական տվյալներով Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի անունը հայտնի կդառնա հուլիսի 15-16-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով