15:34  ,  13 հուլիսի, 2012

Նիկիտա Սիմոնյան. Կապելոյի հետ բանակցություններն անցել են հաջող

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի հետ բանակցություններն անցել են հաջող, հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը։ 66-ամյա իտալացի մասնագետը մնում է Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի թեկնածու։

«Կապելոն պատրաստ է բարեխիղճ աշխատել եւ ապրել Ռուսաստանում։ Նա չի պահանջում անհավանական պայմաններ», - Նիկիտա Սիմոնյանի խոսքը փոխանցում է Sovsport.ru-ն։

Սպավում է, որ կողմերը երկու տարվա պայմանագիր կկնքեն հաջորդ շաբաթ։

Ավելի վաղ նշվել է, որ Կապելոն պահանջում է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ եւ չորս տարվա պայմանագիր։ Հոլանդացի Դիկ Ադվոկատը նույն պաշտոնում ստանում էր տարեկան 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով