13:34  ,  13 հուլիսի, 2012

«Լիվերպուլը» կգնի «Ռոմայի» ռմբարկուին

Անգլիական «Լիվերպուլը» պայմանավորվել է իտալական «Ռոմայի» հետ 21-ամյա ռմբարկու Ֆաբիո Բորինիին գնելու վերաբերյալ։

Անգլիական ակումբն իտալացի ֆուտբոլիստի համար կվճարի 12 միլիոն ֆունտ ստերլինգ։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը լավ է ճանաչում Բորինիին, որի հետ աշխատել է «Չելսիում» եւ «Սուոնսիում», հաղորդում է The Sun-ը։

Անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում անցկացրել է 26 հանդիպում եւ խփել է 10 գնդակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս