01:11  ,  13 հուլիսի, 2012

ՈւԵՖԱ-ն չի օգտագործի գոլի գրանցման էլեկտրոնային համակարգը

ՈւԵՖԱ-ն որոշում է ընդունել 2012-2013 թվականների մրցաշրջանում գոլի գրանցման էլեկտրոնային համակարգը չկիրառել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի հանդիպումներում:

Գոլի արձանագրման հարցում գլխավոր մրցավարին եւ եզրային մրցավարներին կօգնեն դիմային գծի հետեւում կանգնած լրացուցիչ մրցավարները, հաղորդում է uefa.com-ը:

Հիշեցնենք, որ հուլիսին ընդունած  որոշմամբ, գոլի գրանցման էլեկտրոնային համակարգը կկիրառվի դեկտեմբերին Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով