19:11  ,  12 հուլիսի, 2012

«Չելսիի» երկու ֆուտբոլիստներ տեղափոխվեցին Հոլանդիա

Տոմաշ Կալաշն ու Պատրիկ վան Անհոլտը «Չելսիի» երիտասարդական կազմից վարձավճարով վերադարձել են հոլանդական «Վիտես», հաղորդում է լոնդոնյան ակումբի կայքը։

Երկու ֆուտբոլիստներն էլ հանդես են եկել Անգլիայի անցած առաջնությունում։ Չեխիայի երիտասարդական հավաքականի 19-ամյա խաղացող Կալաշը անցկացրել է 29 հանդիպում, իսկ 21-ամյա հոլանդացի Վան Անհոլտը ինը հանդիպումներում խփել է մեկ գոլ։

Հոլանդիա մեկնելուց առջա Կալաշը «Չելսիի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչեւ 2017 թվականը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով