12:18  ,  12 հուլիսի, 2012

Ժիրինովսկու որդին կարող է դառնալ Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ

Ռուսաստանի Պետական Դումայի փոխնախագահ Իգոր Լեբեդեւը դարձել է Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) նախագահի թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկը, տեղեկացնում է «РИА Новости»-ն:

39-ամյա Լեբեդեւը հայտարարել է, որ պատրաստ է զբաղեցնել Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարի պաշտոնը: Իգոր Լեբեդեւը ՌԼԴԿ-ի հիմնադիր Վլադիմիր Ժիրինովսկու որդին է:

Հիշեցնենք, որ ՌՖՄ-ի նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հրաժարական էր տվել հունիսի 26-ին: Նոր նախագահի անունը կհրապարակվի սեպտեմբերի 3-ին կայանալիք համագումարի ժամանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով