00:15  ,  15 հունվարի, 2017

Պրեմյեր լիգայի 21 տուրերում «Չելսին» վաստակել է ավելի շատ միավորներ, քան նախորդ առաջնությունում

Անգլիական Պրեմյեր լիգայի առաջատար «Չելսին», 21-րդ տուրում 3:0 հաշվով հաղթելով գործող չեմպիոն «Լեսթերին», միավորների քանակը հասցրել է 52-ի: Դա «Չելսիի» 16-րդ անընդմեջ հաղթանակն էր Պրեմյեր լիգայում: 

Անգլիայի նախորդ առաջնությունում լոնդոնյան ակումբը 50 միավորով գրավել էր 10-րդ տեղը: 21 տուրերում Անտոնիո Կոնտեի թիմը տարել է 17 հաղթանակ, կրել 3 պարտություն եւ մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի:

Հիշեցնենք, որ «Չելսին» նախորդ անգամ Անգլիայի չեմպիոն դարձել է 2015 թվականին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում