09:28  ,  12 հուլիսի, 2012

«Վոլգա» - «Թերեկ» խաղն անավարտ է մնացել ծեծկռտուքի պատճառով

Կիսլովոդսկում հավաք անցկացնող Տվերի «Վոլգայի» եւ Գրոզնիի «Թերեկի» երիտասարդական թիմերի միջեւ ստուգողական հանդիպումն անավարտ է մնացել խմբակային բախման հետեւանքով: Խաղը դադարեցվել է 67-րդ րոպեին՝ 0:0 հաշվի ժամանակ:

«Կա խաղ, կան էմոցիոներ: Ֆուտբոլում առանց դրա չի լինում: Ոչ ոք չի ցանկանում զիջել եւ երբեմն կրքերը բորբոքվում են: Կոնֆլիկտին միջամտեցին նաեւ թիմերի մարզիչներն ու մյուս ներկայացուցիչները: Սակայն վերջում մենք հասկացանք միմյանց եւ հանգիստ հեռացանք խաղադաշտից»,- «Վոլգայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Դեմիդովի խոսքը փոխանցում է «Спорт-экспресс»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով