«Միլանը» նվաճեց Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր: Վինչենցո Մոնտելայի գլխավորած թիմն ընդունեց «Տորինոյին» եւ տարավ կամային հաղթանակ՝ 2:1:
Քառորդ եզրափակիչում «Միլանի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը», որը 3:2 հաշվով պարտության էր մատնել «Ատալանտային»
Իտալիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Միլան» - «Տորինո»՝ 2:1
Յուրայ Կուցկա, 61, Ջակոմո Բոնավենտուրա, 63 – Անդրեա Բելոտի, 27
Հեռացում՝ Անտոնիո Բարեկա («Տորինո»), 87, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում