01:09  ,  25 ապրիլի, 2024

Իտալիայի գավաթ․ «Ատալանտան» դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

«Ատալանտան» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Բերգամոյի թիմը պատասխան խաղում հյուրընկալեց «Ֆիորենտինային» եւ հաղթեց 4:1 հաշվով։

Առաջին խաղում «Ատալանտան» պարտվել էր 0:1 հաշվով։

Եզրափակիչում «Ատալանտայի» մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը», որը պայքարից դուրս էր թողել Հռոմի «Լացիոյին»։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ատալանտա» - «Ֆիորենտինա»՝ 4:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

Տյոն Կոպմեյներս, 8, Ջանլուկա Սկամակա, 75, Ադեմոլա Լուկման, 90+5, Մարիո Պաշալիչ, 90+8 - Լուկաս Կուարտա, 68

Հեռացում՝ Նիկոլա Միլենկովիչ («Ֆիորենտինա»), 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով