01:15  ,  12 հուլիսի, 2012

Շահութաբեր խորհուրդներ ֆուտբոլիստներին. բուքմեյքերներն անզոր են

ՖԻՖԱ-ն կհետաքննի «Սաութհեմփթոնի» նախկին ավագ Կլաուս Լունդեկվամի հայտարարությունը, թե ժամանակին խաբել է բուքմեյքերներին, հաղորդում է The Guardian-ը:

Նորվեգական NRK հեռուստաալիքին տված հարցազրույցում 39-ամյա ֆուտբոլիստը պատմել էր իր խաբեությունների մասին.

«Մենք գրեթե ամեն շաբաթ դիմում էինք այդպիսի քայլերի, եւ զգալի գումար էինք վաստակում: Խաղից առաջ մենք պայմանավորվում էինք մրցակից թիմի ավագի հետ, թե որ թիմն առաջինը կսկսի հանդիպումը դաշտի կենտրոնից, առաջինը եզրից գնդակ կնետի, առաջին անկյունային կիրացնի, կստանա առաջին զգուշացումը:

Դա այն է, ինչի վրա հնարավոր է ազդել: Սակայն մենք երբեք պայմանավորված հանդիպումների չենք մասնակցել: Այն, ինչ մենք արել ենք, իհարկե, անօրինական է, բայց դրանով մենք ընդամենը զվարճանում էինք»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով