19:19  ,  11 հուլիսի, 2012

Կլիման ու սնունդը՝ խոչընդոտ ֆուտբոլի զարգացմանը

Ռուսաստանում եւ Ղազախստանում ֆուտբոլի զարգացման վրա բացասաբար են ազդում կլիմայական պայմանները եւ թերի սնունդը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի քաղաքական հարցերով խորհրդական, Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Երմուխամետ Երտիսբաեւը։

«Չոր մայրցամաքային կլիման թույլ չի տալիս յոթ ամիս խաղալ բաց ստադիոններում։ Բացի այդ Ռուսաստանում եւ Ղազախստանում սննդի մեջ կալցիումի, մագնիումի եւ երկաթի պարունակությունն ավելի քիչ է, քան եվրոպացիների եւ լատինաամերիկացիների սննդում։
Այդ պատճառով Ռուսաստանի հավաքականը չի կարողանում հասնել մեծ նվաճումների։ Եվրոպայի առաջնության խմբային փուլի՝ Լեհաստանի եւ Հունաստանի հետ հանդիպումներում Ռուսաստանի հավաքականը «խղճուկ» տես ունեին։

Լավ է, որ Ռուսաստանի թիմը դուրս չեկավ քառորդ եզրափակիչ, այլապես խայտառակվելու էր Գերմանիայի կամ Պորտուգալիայի թիմերի հետ հանդիպումներում»,- Երտիսբաեւի խոսքը մեջբերում է Lenta.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս