13:50  ,  27 դեկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Սեւիլիային»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալից, գրում է Daily Mail-ը:

21-ամյա ֆրանսիացու տեղափոխությամբ հետաքրքրված է իսպանական «Սեւիլիան», որն անգլիական ակումբի հետ բանակցել է նրան վարձակալելու հարցով: Պորտուգալացի մասնագետը կարծում է, որ Մարտիալը կարող է օգտակար լինել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լոնդոնի «Վեստ Հեմը»: Ընթացիկ մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 17 խաղի եւ դարձել 4 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում