13:35  ,  11 հուլիսի, 2012

Բրազիլիայի ամենահարուստ մարդը կզբաղվի Նեյմարի գործերով

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը համաձայնագիր է կնքել բրազիլացի գործարար Էյկե Բատիստայի հետ:

Պայմանագրի համաձայն՝ IMX Talent ընկերությունը ստանում է 20-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի անվան օգտագործման բոլոր իրավունքները նրա կարիերայի ընթացքում եւ մրցելույթներն ավարտելուց հետո: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում, սակայն այն չի խոչընդոտի Նեյմարի՝ Nike, Red Bull եւ Panasonic ընկերությունների հետ ունեցած համաձայնագրերին:

Էյկե Բատիստան Բրազիլիայի ամենաազդեցիկ մարդն է: Գործարարը զբաղվում է լեռնահանքային եւ նավթային արդյունաբերությամբ: Նրա կարողությունը գնահատվում է 30 միլիարդ դոլար, տեղեկացնում է L’Equipe-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով