01:38  ,  22 դեկտեմբերի, 2016

«Ինտերը» խոշոր հաշվով հաղթեց «Լացիոյին», Իկարդիի դուբլը

Իտալական A Սերիայի 18-րդ տուրում «Ինտերը» Միլանում 3 անպատասխան գնդակ ուղարկեց Հռոմի «Լացիոյի» դարպասը: Դաշտի տերերը բոլոր գոլերը խփեցին երկրորդ խաղակեսում, որում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին:

«Լացիոն» 34 միավորով չորրորդն է, իսկ 7-րդ տեղում գտնվող «Ինտերը» հավաքեց 30 միավոր:

Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր

«Ինտեր» - «Լացիո»՝ 3:0

Էվեր Բանեգա, 54, Մաուրո Իկարդի, 56, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում