13:06  ,  11 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Ագնեշկա Ռադվանսկան՝ Լեհաստանի դրոշակակիր

Աշխարհի երկրորդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկան կլինի Լեհաստանի դրոշակակիրը հուլիսի 27-ին մեկնարկեղ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությունում: Այդ մասին հաղորդում է Լեհաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

23-ամյա Ռադվանսկան այս տարի առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ, սակայն Ուիմբլդոնի հաղթողի տիտղոսը բաժին հասավ ամերիկուհի Սերենա Ուիլյամսին:

Ռադվանսկան առաջին լեհ մարզուհին է, որն Օլիմպիական խաղերում կլինի իր երկրի դրոշակակիրը: Լոնդոնյան խաղերում դրաշակակիր կլինեն նաեւ թենիսիստներ՝ Մարիա Շարապովան (Ռուսաստան), Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա), Ռաֆայել Նադալը (Իսպանիա), Նովակ Ջոկովիչը (Սերբիա) եւ Մաքսիմ Միրնին (Բելառուս):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով