11:11  ,  11 հուլիսի, 2012

«Վեսթ Հեմը» ցանկանում է վարձակալել Էնդի Քերոլին

Անգլիական Պերմյեր լիգա վերադարձած Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը ցանկանում է իր թիմում տեսնել «Լիվերպուլի» եւ Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Էնդի Քերոլին:

Լոնդոնյան ակումբը պատրաստ է վարձակալել 23-ամյա անգլիացուն, իսկ մրցաշրջանի վերջում 15 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել նրա տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար:

Հիշեցնենք, որ Քերոլին ձեռք բերելու համար «Լիվեպուլը» 2011 թվականին 35 միլիոն ֆունտ ստերլինգ էր վճարել անգլիական «Նյուքասլին»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի հարձակվողին ցանկանում է վարձակալել նաեւ իտալական «Միլանը»:

«Լիվերպուլի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը չի բացառել Քերոլին վարձակալությամբ այլ ակումբի տրամադրելու տարբերակը, հայտնում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում