09:35  ,  11 հուլիսի, 2012

«Ռեալը» ֆուտբոլային ակադեմիա կբացի Կամերունում

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները ժամանել են Կամերուն՝ քննարկելու համար այդ երկրում կառուցվող ֆուտբոլային ակադեմիայի նախագիծը: Մարզական կառույցը շուտով պատրաստ կլինի:

Արքայական ակումբը ցանկանում է ֆուտբոլը զարգացնել նաեւ Աֆրիկայում՝ հնարավորություն տալով երեխաներին ու պատանիներին մարզվել լավագույն մարզաբազայում: Մարզումները կսկսվեն սեպտեմբերից: Մոտ 100 երեխաներ Մադրիդից կժամանեն Կամերուն եւ տեղացի պատանիների հետ կծանոթանան ֆուտբոլի բոլոր մանրուքներին, գրում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս