18:53  ,  10 հուլիսի, 2012

Ֆորնալիկը Լեհաստանի հավաքականի նոր մարզիչ

Լեհաստանի ֆուտբոլային միությունը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Վալդեմար Ֆորնալիկին, որի օգտին քվեարկել է ԼՖՄ-ի խորհրդի անդամների մեծամասնությունը։

Բացի Ֆորնալիկից, հավաքականի մարզիչի պաշտոնի թեկնածուներ էին նաեւ հավաքականի նախկին մարզիչ Յեժի Էնգելը եւ «Պոլոնիայի» նախկին գլխավոր մարզիչ Յացեկ Զելինսկին, հաղորդում է sport.pl-ն։

Նշենք, որ Ֆորնալիկը այդ պաշտոնում փոխարինեց Ֆրանցիշեկ Սմուդային, որի ղեկավարությամբ Լեհաստանի հավաքականը Եվրո-2012-ի խմբային փուլում գրավեց վերջին տեղը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս