16:40  ,  10 հուլիսի, 2012

«Սուոնսին» ձեռք բերեց «Ջենոայի» պաշտպանին

Անգլիական Պրեմյեր լիգայում հանդես եկող «Սուոնսին» պաշտոնապես հայտարարել է իտալական «Ջենոայի» իսպանացի պաշտպան Խոսե Մանուել Ֆլորես Մորենոյին (Չիկո) ձեռք բերելու մասին:

25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Ջենոան» կստանա երկու միլիոն ֆունտ ստերլինգ: Չիկոն երեք տարվա պայմանագիր է կնքել «Սուոնսիի» հետ:

Նախորդ մրցաշրջանում պաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս իսպանական «Մալյորկայում»: Իսպանիայի ավարտված առաջնությունում Չիկոն մասնակցել է 34 հանդիպման, սակայն արդյունավետությամբ աչքի չի ընկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով