14:57  ,  2 դեկտեմբերի, 2016

«Էլ կլասիկո»․ Զիդանը կողմնորոշվել է «Ռեալի» մեկնարկային կազմի հարցում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կողմնորոշվել է մեկնարկային կազմի հարցում «Բարսելոնայի» դեմ Պրիմերայի 14-րդ տուրի խաղում։

As-ի համաձայն՝ «Էլ կլասիկոյում» Արքայական ակումբի մեկնարկային կազմը կունենա հետեւյալ տեսքը․ Կեյլոր Նավաս, Կարվախալ, Վարան, Ռամոս, Մարսելո, Մոդրիչ, Կովաչիչ, Իսկո, Լուկաս Վասկես, Բենզեմա, Ռոնալդու։

Տոնի Կրոսը, Գարեթ Բեյլն ու Ալվարո Մորատան վնասվածքի պատճառով չեն կարող դուրս գալ խաղադաշտ։

«Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կկայանա դեկտեմբերի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում