Աշխարհի տարբեր ակումբներ շարունակում են աջակցել բրազիլական «Շապեկոենսեին», որի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը նախօրեին կործանվել էր Կոլումբիայի Մեդելյին քաղաք չհասած։ Այս անգամ ակցիային միցել են «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը», հայտնում է Midiarrio-ն։
Իսպանական սուպերակումբները որոշել են Պրիմերայի 14-րդ տուրում կայանալիք «Էլ կլասիկոյի» ամբողջ հասույթը փոխանցել «Շապեկոենսեին», որպեսզի ակումբը կարողանա շարունակել իր գործունեությունը։ Այդ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 3-ին Բարսելոնայում։
Հիշեցնենք, որ կործանված ինքնաթիռում եղել էր 77 մարդ, որոնցից 6-ը ողջ են մնացել: Վերջին տվյալներով, ողջ են մնացել թիմի երկու խաղացողներ եւ մերսողը: «Շապեկոենսեի» ֆուտբոլիստները մեկնում էին «Աթլետիկո Նասիոնալի» դեմ Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակիչի խաղին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում