15:45  ,  30 նոյեմբերի, 2016

«Բարսելոնան» ու «Ռեալը» «Էլ կլասիկոյի» ամբողջ հասույթը կփոխանցեն «Շապեկոենսեին»

Աշխարհի տարբեր ակումբներ շարունակում են աջակցել բրազիլական «Շապեկոենսեին», որի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը նախօրեին կործանվել էր Կոլումբիայի Մեդելյին քաղաք չհասած։ Այս անգամ ակցիային միցել են «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը», հայտնում է Midiarrio-ն։

Իսպանական սուպերակումբները որոշել են Պրիմերայի 14-րդ տուրում կայանալիք «Էլ կլասիկոյի» ամբողջ հասույթը փոխանցել «Շապեկոենսեին», որպեսզի ակումբը կարողանա շարունակել իր գործունեությունը։ Այդ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 3-ին Բարսելոնայում։

Հիշեցնենք, որ կործանված ինքնաթիռում եղել էր 77 մարդ, որոնցից 6-ը ողջ են մնացել: Վերջին տվյալներով, ողջ են մնացել թիմի երկու խաղացողներ եւ մերսողը:  «Շապեկոենսեի» ֆուտբոլիստները մեկնում էին «Աթլետիկո Նասիոնալի» դեմ Հարավամերիկյան գավաթի խաղարկության եզրափակիչի խաղին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում