10:56  ,  10 հուլիսի, 2012

«Մանչեսթեր Սիթին» չի խաղա «Ալանիայի» հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է ընկերական հանդիպում անցկացնել Վլադիկավկազի «Ալանիայի» հետ:

«Ալանիան» Գերմանիայից կմեկնի Ավստրիա, որտեղ կանցնացնի ամառային վերջին հավաքը:

Ռուսաստան ակումբը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Ավստրիայում: Առաջին խաղում Վլադիիմիր Գազաեւի թիմը կմրցի Քաթարի փոխչեմպիոն «Էլ Ջաիշիի» հետ, իսկ երկրորդում՝ հունական «Օլիմպիակոսի» հետ, հայտնում է Gazeta.ru-ն:

Վերջին շրջանում «Ալանիան» բանակցություններ էր վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն անգլիական ակումբը հրաժարվել է, քանի որ պետք է մասնակցի մի քանի կոմերցիոն մրցաշարերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով