10:43  ,  10 հուլիսի, 2012

«Յուվենտուսն» ու «Նապոլին» Իտալիայի Սուպերգավաթը կվիճարկեն Պեկինում

Ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը «Յուվենտուսի» եւ «Նապոլիի» միջեւ կկայանա Պեկինում: Այդ մասին հուլիսի 9-ին պաշտոնապես հայտարարել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին Պեկինի կենտրոնական ստադինում: Չինաստանի մայրաքաղաքն արդեն երկրորդ անգամ է հյուրընկալում Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը, տեղեկացնում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Իտալիայի Սուպերգավաթիը նվաճել է չորս անգամ (1995, 1997, 2002, 2003թթ.), իսկ «Նապոլին» նման հաջողության հասել է միայն 1990 թվականին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս