09:25  ,  10 հուլիսի, 2012

Coca-Cola-ն վիճել է Ռոնալդինյոյի հետ Pepsi-ի պատճառով

Coca-Cola ընկերությունը հայտարարել է բրազիլական «Աթլետիկո Մինեյրո» ակումբի հարձակվող Ռոնալդինյոյի հետ պայմանգիրը խզելու մասին:

Բանն այն է, որ երկու ամիս առաջ կայացած մամուլի ասուլիսում 32-ամյա ֆուտբոլիստի սեղանի վրա երկու շիշ Pepsi է դրված եղել:

Coca-Cola ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ կերպ բրազիլացին խախտել է համաձայնագրի պայմանները: Հայտնի ընկերությունն այլեւս չի ցանկանում համագործակցել Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին խաղացողի հետ:

Ռոնալդինյոն ու Coca-Cola-ն համագործակցում էին 2011 թվականից: Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը բրազիլացի ֆուտբոլիստին վճարում էր տարեկան 750 հազար դոլար, հաղորդում է O Globo-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով