00:52  ,  10 հուլիսի, 2012

Դեշամ. Խաղացողները սխալների հնարավորություն այլեւս չեն ունենա

Եթե խաղացողը իրեն վատ է պահում, ապա իմ աշխատանքն է որոշել, կշարունակի՞ նա հանդես գալ հավաքականում, թե՞ ոչ, ասել է Ֆրանսիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը` խոսելով հավաքականի հեռանկարների մասին:

Հիշեցնենք, որ 43-ամյա մասնագետը հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինեց Լորան Բլանին, որի ղեկավարությամբ Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2012-ում հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ: Հավաքականի մրցելույթները մթագնեց կիսապաշտպան Սամիր Նասրիի մասնակցությամբ սկանդալը:

«Սպառնալիքները իմ գերնպատակը չեն, սակայն վարքի հարցում ես պահանջկոտ եմ լինելու: Հավաքականի խաղացողները կոպիտ սխալների հնարավորություն այլեւս չեն ունենա: Բացի տաղանդից եւ ունակություններից ես առանձնացնելու եմ նաեւ այլ հատկանիշներ: Առաջին հերթին դա թիմի շահերն են, ինչպես նաեւ նրա բարոյական կերպարը: Եվ բոլոր ֆուտբոլիստները պետք է դրա մասին քաջատեղյակ լինեն»,- Դեշամի խոսքն է մեջբերում Goal.com-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով